ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անգելը Մերկելը հայտարարել է Բունդեսլիգայի վերսկսման օրը

Անգելը Մերկելը հայտարարել է Բունդեսլիգայի վերսկսման օրը
05.05.2020 | 23:06

Գերմանիայի իշխանությունները թույլատրել են վերսկսել Բունդեսլիգան՝ գրում է Reuters-ը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անձամբ է հայտարարել սպորտային իրադարձությունների թույլտրման մասին: Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 15-ին:

Բունդեսլիգայի մի քանի ակումբներ սկսել են մարզումները բազաներում: Խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներում կլինի միայն 30 ներկայացուցիչ:

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ