ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանն Ավինյանին կասկածում է հեղաշրջում անելու ցանկության մեջ, Արարատ Միրզոյանի մերձավորներին էլ խաղից հանում է

Փաշինյանն Ավինյանին կասկածում է հեղաշրջում անելու ցանկության մեջ, Արարատ Միրզոյանի մերձավորներին էլ խաղից հանում է
05.05.2020 | 23:09

«Հրապարակը» գրել է.

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բավականին դժվար կացության մեջ է հայտնվել. խորհրդարանում օրերս նա հավաքել է իր մտերիմներին` Զեյնալյան Նարեկին, Դանիելյան Համազասպին, իր օգնական Կոստանյան Վահանին, ասել է, որ «տխուր վիճակ է»՝ Նիկոլն ու վարչությունը որոշել են, որ Աննա Կարապետյանը պետք է գնա, իմ համար ցավալի է այդ փաստը, մանավանդ որ պատճառն էլ չեն ասում, բայց դե` վարչության որոշումն է, պետք է իրականացվի։ Ինձ են ասել՝ կազմակերպի էդ հարցը, չգիտեմ` ոնց ասեմ»,- պատմեց ՔՊ մեր աղբյուրը: Ի վերջո պատճառը ո՞րն է։ «Հազար ու մի պատճառ է նշվում»: Հիշեցնենք․ Աննա Կարապետյանն Արարատ Միրզոյանի պրոտեժեն է՝ ամենաշատը գործուղումների մեկնած պատգամավորը, նաև հեղինակն է այն օրինագծի, որով առաջարկվում էր, որ Արարատ Միրզոյանը դառնա Անվտանգության խորհրդի անդամ, սակայն իմքայլականներն օրինագիծը տապալեցին։


Տիգրան Ավինյանի հանդեպ կա վերապահում, հիմա էլ Արարատի մերձավորներին են խաղից հանում, ո՞րն է պատճառը, ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին շրջանում Արարատը, Ավինյանը, Թորոսյանը մոտ-մոտ են անում միմյանց։ Նիկոլն Ավինյանին կասկածում է «պերեվառոտ» անելու ցանկության մեջ, անընդհատ դա հասկացնում է»,- ասաց մեր աղբյուրը: Վերջին շրջանում Նիկոլը սկսել է հաճախ հավաքել ՔՊ պատգամավորներին, երբ էլ չի հավաքում, «զումով» է հետները նիստ անում, առաջ ամիսը մեկ էիք հավաքվում, չէ՞․ հարցրինք իմքայլական Հովիկ Աղազարյանին։


«Հա, առաջ ամիսը մեկ էր, հիմա եթե ընթացիկ կարևոր հարցեր են լինում, համատեղ քննարկում ենք»: Աննա Կարապետյանը մասնակցո՞ւմ էր վերջին նիստին։ «Աչքովս չընկավ, ես 5-րդ շարքում եմ նստում»: Նրա՝ մանդատը դնելու հարցն այս անգամ չե՞ք քննարկել։ «Ոչ, մենք այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրինագծերի նկատմամբ մեր վերաբերմունքն էիք քննարկում»»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ