ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Առնվազն մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ

Նիկոլ Փաշինյան. Առնվազն մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ
06.05.2020 | 15:02

Մենք չունենք սոցիալական կոլապս, մինչդեռ ճգնաժամը նոր է սկսվում, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ կառավարությունը, այդ թվում՝ ԱԺ օգնությամբ կարողացել է կորոնավիրուսային սոցիալ տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում։ Սա չի նշանակում, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես ապրել են հունվարին կամ փետրվարին։ Սա նշանակում է, որ մենք, բարեբախտաբար, չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ», - ասաց Փաշինյանը։ Խոսելով ապագայի մասին՝ Փաշինյանն ասաց, որ ճգնաժամը նոր է սկսվում և առնվազն մեկ տարի տևելու է։ «Թյուր է կարծիքը, թե ճգնաժամն անցել է կամ ացնում է, ճգնաժամը նոր-նոր սկսվում է։ Արձանագրում ենք, որ առնվանզ մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ», - հավելեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ