ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարչապետը՝ Էրիկ Գրիգորյանին աշխատանքից ազատելու մասին

Վարչապետը՝ Էրիկ Գրիգորյանին աշխատանքից ազատելու մասին
06.05.2020 | 15:03

Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում աշխատանքի համար։ Համոզված եմ, որ նա արել է առավելագույնը առավելագույն արդյունքների հասնելու համար, բայց աշխատանքը բարդ երևույթ է, և գալիս են փուլեր, ժամանականեր, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, և կայացվել են որոշումներ», - ասաց Փաշինյանը։ Նա նկատեց, որ բնապահպանական ոլորտում, այդ թվում նախարար Գրիգորյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ էական ձեռքբերումներ ունեցել են։ Հարցին, գո՞հ է եղել, թե՞ ոչ Գրիգորյանի աշխատանքից, Փաշինյանն ասաց․ «Ես բազմիցս ասել եմ, եթե դուք ինձ հարցնեք՝ ես իմ աշխատանքից գո՞հ եմ, թե՞ ոչ, կասեմ՝ ոչ։ Սա չի նշանակում, որ ես համարում եմ՝ ես պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում խնդիրները լուծելու համար, բայց ես ուզում եմ, որ ես, բոլորս անենք ավելին, նույնիսկ ավելին, քան հնարավոր է, նույնիսկ ավելին, քան անհնար է։ Ես հավատում եմ, որ կարող ենք անել անհնարը, որովհետև 2018-ին մենք արել ենք անհնարը»:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ