ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գիտնականները կորոնավիրուսի վտանգավոր մուտացիա են հայտնաբերել

Գիտնականները կորոնավիրուսի վտանգավոր մուտացիա են հայտնաբերել
07.05.2020 | 15:03

Ամերիկացի և բրիտանացի գիտնականները նոր տեսակի կորոնավիրուսի մի քանի մուտացիաներ են բացահայտել, որոնցից մեկը կարող է վիրուսն առավել կայուն դարձնել՝ ասվում է biorxiv գիտական պորտալում հրապարակված փաստաթղթում:


Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել Spike D614G մուտացիային, որը տարածվել է Եվրոպայում և առաջին անգամ հայտնաբերվել Գերմանիայում:
Տեսություններից մեկի համաձայն՝ այդ մուտացիան ազդում է վիրուսի այն հատվածի վրա, որը ճանաչում է իմունային համակարգը, և որի վրա մասնագետները կենտրոնանում են պատվաստանյութ ստեղծելիս: Ենթադրվում է, որ D614G-ը հիվանդներին խոցելի է դարձնում նոր վարակման համար:

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ