ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինն ու Աբեն քննարկել են կորոնավիրուսի հետևանքները

Պուտինն ու Աբեն քննարկել են կորոնավիրուսի հետևանքները
07.05.2020 | 22:21

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Պուտինն ու Աբեն միմյանց տեղեկացրել են կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված միջոցառումների մասին:

«Մենք հաստատել ենք առողջապահության ոլորտում համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնման պլանները, ներառյալ՝ դեղորայքի համատեղ մշակումը»՝ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ