ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բելառուսի ԿԸՀ-ն առաջարկում է նախագահական ընտրություններն անցկացնել օգոստոսի 9-ին

Բելառուսի ԿԸՀ-ն առաջարկում է նախագահական ընտրություններն անցկացնել օգոստոսի 9-ին
08.05.2020 | 15:28

Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշկինան մայիսի 8-ին խորհրդարանում առաջարկել է ընտրություններն անցկացնել օգոստոսի 9-ին: Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ զրույցում նշել էր, որ նախագահական ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում: Նա նշել էր, որ ընտրությունները կանցկացվեն ամռանը:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ