ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդմոն Մարուքյան. Չեմ կարող ինչ-որ նզովյալ մարդկանց անդրադառնալ

Էդմոն Մարուքյան. Չեմ կարող ինչ-որ նզովյալ մարդկանց անդրադառնալ
08.05.2020 | 22:22

Կսպասենք ժողովրդավարական երկրին հարիր գնահատական և հետևանք, հետո կխոսենք, լրագրողներին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հարցին՝ ի՞նչ հետևանքի են սպասում, նկատի ունի պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, Մարուքյանը պատասխանեց.

«Քաղաքական հետևանք, ինձ համար մանդատը ոչ մի բան է»։ Հարցին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե ԼՀԿ է սադրում իշխանական պատգամավորներին, Մարուքյանն արձագանքեց.
«Ես չեմ կարող ինչ-որ նզովյալ մարդկանց անդրադառնալ»։ Հարցին, եթե ակնկալած գնահատականները չտրվեն, հնարավո՞ր է, որ ԼՀԿ-ն վայր դնի մանդատները, Մարուքյանը պատասխանեց, որ իրենց մանդատները ժողովրդի մանդատներն են:

Պուտինը շնորհավորել է մայիսի 9-ի առթիվ

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ