ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կաթողիկոսն ու բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Հաղթանակի զբոսայգում

Կաթողիկոսն ու բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Հաղթանակի զբոսայգում
09.05.2020 | 15:24

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օրվա առթիվ վաղ առավոտյան Երևանի «Հաղթանակի» զբոսայգի էին եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, հոգևորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին: «Հաղթանակի» զբոսայգում են նաև օրվա հերոսները՝ վետերանները, որոնք մեծարվում են, երախտագիտության ու շնորհակալական խոսքեր լսում իրենց կատարած սխրանքների համար: Օրվա ընթացքում սպասվում է օդային շքերթ՝ ՀՀ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ:
Մայիսի 9-ի հաղթանակների տոնն առանձնանալու է նաև համերգով, շնորհավորելու են արվեստի ոլորտի ներկայացուցիչները: Մայիսյան հաղթանակներին նվիրված համերգային ծրագրում սիրված կատարողները հանդես են գալու բազմաժանր ու հետաքրքիր ստեղծագործություններով: Համերգային ծրագրում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարության նվագախումբը, Երգի պետական թատրոնը, «Նեմրա» ռոք խումբը և այլն: Համերգը սպասվում է երեկոյան:

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ