ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի
10.05.2020 | 13:13

Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է օրինագիծ առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմը մինչև 2020-ի հուլիսի 10-ը երկարաձգելու մասին:
Որոշումն ընդունվել է «պատգամավորների և սենատորների պարիտետային հանձնաժողովների մշակած համաձայնագրից հետո»: Մինչ այդ օրինագիծը հավանության է արժանացել Ֆրանսիայի Սենատում: Սանիտարային արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը Ֆրանսիայում ուժի մեջ է մտել մարտի 24-ին:

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ