ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ արտաքին սահմանների բացման ժամկետը

Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ արտաքին սահմանների բացման ժամկետը
10.05.2020 | 13:14

Եվրահանձնաժողովը հնարավոր է համարում հունիսի 15-ին Եվրամիության արտաքին սահմանների բացումը՝ ասվում է գերատեսչության կայքում:
«Արտաքին սահմաններում միջոցառումների պահպանումը անհրաժեշտ է՝ ԵՄ-ում ճամփորդությունների պատճառով հիվանդության տարածման ռիսկերը նվազեցնելու համար», – ասվում է զեկույցում: Առանց հրատապ անհրաժեշտության Շենգենյան երկրներ այցերը թույլատրվելու են ԵՄ-ում սահմանափակումների վերացումից հետո:

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ