ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

COVID-19-ի ամենավտանգավոր հատկությունը

COVID-19-ի ամենավտանգավոր հատկությունը
10.05.2020 | 13:15

Նոր տեսակի կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկությունը բարձր վարակելիությունն է՝ ասել է չինացի վիրաբույժ պրոֆեսոր Չժուն Նանշանը՝ SARS-CoV-2 կորոնավիրուսը փոխանցվում է ավելի արագ և հեշտ, քան սեզոնային գրիպը և MERS կորոնավիրուսը: Նա հավելել է, որ համաճարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ է քառաբաղադրիչ համակարգ: Վարակիչ վիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է վաղ պաշտպանություն, վաղ հայտնաբերում, վաղ ախտորոշում և վաղ մեկուսացում՝ ընդգծել է պրոֆեսորը:

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ