ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նշանակվել են մի փոխնախարարներ

Նշանակվել են մի փոխնախարարներ
11.05.2020 | 14:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ։ Նա ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: Արա Նազարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ։ Նա ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:


Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ։ Նա ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ