ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իտալիայում վերջին երկու ամսվա մեջ գրանցվել է վարակման դեպքերի ամենացածր ցուցանիշը

Իտալիայում վերջին երկու ամսվա մեջ գրանցվել է վարակման դեպքերի ամենացածր ցուցանիշը
11.05.2020 | 14:26

Իտալիայում կորոնավիրուսի համավարակի սկզբից գրանցվել է վարակման նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը՝ 802 նոր դեպք, հայտնում է The Guardian-ը։ Մահվան դեպքերի թիվը նախօրեին եղել է 165, ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 219 070-ի, 30 560-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 105 186 մարդ։


Վարակման և մահվան նոր դեպքերի նվազման ֆոնին Իտալիայում անցած երկուշաբթի օրվանից թուլացվել են սահմանափակումները, տասնյակ ծառայություններ վերսկսել են աշխատանքը։

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ