ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կոսովոյի վարչապետը ինքնամեկուսացվել է

Կոսովոյի վարչապետը ինքնամեկուսացվել է
11.05.2020 | 23:01

«Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտին ինքնամեկուսացվել է և այժմ սպասում է կորոնավիրուսի թեստի պատասխանին», - հաղորդում են լրատվամիջոցները` նշելով, որ նա այս քայլին է դիմել կոնտակտավոր անձի հետ շփումից հետո:
«Ես ինքնամեկուսացման մեջ կմնամ տանը` շարունակելով իմ պարտակությունները կատարել հեռավար, բայց նույն նվիրումով, ինչ նախկինում», - նշել է Կոսովոյի վարչապետը:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ