ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հնարավոր է՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր

Հնարավոր է՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր
12.05.2020 | 16:20

Հնարավոր է՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները թուլացնելուն զուգահեռ՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր՝ ասել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, թե հարցն այս պահին դեռևս քննարկման փուլում է:
Հարցին էլ՝ քննարկվու՞մ է արտակարգ դրությունը երկարացնելու հարցը, Հունանյանը պատասխանեց. «Այո, օրակարգում նման քննարկում կա»:

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ