ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսպանիայում COVID-19-ի զոհերի հարազատները դատի են տվել կառավարությանը

Իսպանիայում COVID-19-ի զոհերի հարազատները դատի են տվել կառավարությանը
12.05.2020 | 23:13

Մի խումբ փաստաբաններ, որ ներկայացնում են COVID-19- ի զոհերի 3,2 հազար հարազատների շահերը, Իսպանիայի Գերագույն դատարան հայց են ներկայացրել թագավորության կառավարության անդամների դեմ՝ համավարակի դեմ նրանց գործողություններից դժգոհության պատճառով: Կառավարությունը մեղադրվում է «անպատասխանատու և անզգույշ անգործության համար»: Զոհերի ընտանիքները հավատում են նաև, որ Նախարարների կաբինետը իր շահերը բարձր է դասել մարդկանց առողջությունից, քանի որ, չնայած վարակի տարածմանը, երկրում մարտի սկզբին շարունակվել են ցույցերը:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ