ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ո՞ր դեպքում է կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձևավորվում

Ո՞ր դեպքում է կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձևավորվում
13.05.2020 | 21:29

ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անտոն Երշովը հայտարարել է, որ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձևավորումը կախված է օրգանիզմից: «Россия 24» հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ իմունիտետ զարգացնելու համար մարդ պետք է նվազագույն քանակով խրոնիկ հիվանդություններ ունենա, առավել կատարյալ պարագայում՝ դրանք ընդհանրապես չպետք է լինեն:


«Նման մարդիկ ավելի մեծ հավանականություն կունենան նորմալ իմունային պաշտպանություն ձևավորելու»,- ասել է բժիշկը: Նա հավելել է, որ կորոնավիրուսով կրկին կարող են վարակվել իմունային անբավարարություն ունեցող մարդիկ:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ