ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփն Ալիեւին ուղերձում «մոռացել է» Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին

Թրամփն Ալիեւին ուղերձում «մոռացել է» Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին
15.05.2020 | 13:24

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհավորական նամակ է ուղարկել մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ:
Դրանում չկա Բաքվի փափագած հիշատակումը տարածքային ամբողջականության մասին, կա միայն ակնարկ, որ Ադրբեջանը հետաքրքիր է ԱՄՆ-ին որպես Ռուսաստանի էներգետիկ այլընտրանք: ԱՄՆ-ն նաեւ աջակցելու է հակամարտության խաղաղ կարգավորմանը: «ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը: ԱՄՆ-ն ու Ադրբեջանը շուրջ 30 տարի համագործակցել են հանուն միջազգային անվտանգության, դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման ուղիների եւ աղբյուրների դիվերսիֆակացման ու երկու մեծ ժողովուրդների փայլուն ապագայի կառուցման ուղղությամբ:


Մենք գնահատում ենք Ադրբեջանի էական ներդրումն այդ ոլորտներում, խրախուսում ժողովրդավարական կառավարման խթանմանն ուղղված բոլոր քայլերը, որոնց խոստացել ենք աջակցել, ինչպես նաեւ իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Այժմ, երբ բախվել ենք կորոնավիրուսի համավարակին, ԱՄՆ-ն ադրբեջանցի ժողովրդի կողքին է:
Որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը՝ մենք շարունակում ենք մեր մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու կայուն կարգավորմանը», նշված է նամակում:

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ