ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Զվարթնոցում» մաքսային տեսուչի պաշտոնի համար 37 դիմողից ընտրել են Հովիկ Աղազարյանի որդուն

«Զվարթնոցում» մաքսային տեսուչի պաշտոնի համար 37 դիմողից ընտրել են Հովիկ Աղազարյանի որդուն
15.05.2020 | 23:15

Hraparak.am-ը գրում է.

«Մաքսատներից ամենաեկամտաբերը, որտեղ երիտասարդները ձգտում են աշխատանքի ընդունվել, Արևմտյան մաքսատուն-վարչությունն է համարվում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում: Այստեղ ամենաշատ դիմողներն են լինում սովորաբար: Անցյալ ամիս 37 քաղաքացի է դիմել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետում աշխատանքի ընդունվելու խնդրանքով: Տեսուչ դառնալ տենչող այս 37 հոգուց ընտրել են ԱԺ իմքայլական պատգավար Հովհաննես Աղազարյանի որդուն՝ Վահե Աղազարյանին: Մայիսի 6-ին նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել: Աղազարյանի որդու անունը գտնում ենք Պետեկամուտների կոմիտեի կայքում՝ աշխատանքի ընդունվելու համար դիմող քաղաքացիների ցուցակներում: Նշված է, որ մայիսի 6-ին նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել: 37 հոգուց, փաստորեն, ամենալավ թեկնածուն Ձեր տղա՞ն էր: «Ես չեմ կարող ասել 37 հոգու մասին, ճիշտն ասած, բայց կարող եմ ասել, որ իմ տղան ուներ համապատասխան կրթությունն ու մակարդակը այդ պաշտոնին անցնելու համար», - ասաց «Հրապարակին» ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Բացատրեց՝ ամեն ինչ արել է, որ կտրի որդուն Պետերբուրգից. «Եկավ, մի տարի պայմանագրով աշխատեց օդանավակայանի «դոսմոտրի» բաժնում, բայց որ իմացանք՝ մաքսայինում աշխատելու հնարավորությունը կա, գործերը տվեց, անցավ: Սա արդեն պետական ծառայություն է»:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ