ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իտալիան նախատեսում է հունիսի 3-ից վերացնել տեղաշարժի սահմանափակումները

Իտալիան նախատեսում է հունիսի 3-ից վերացնել տեղաշարժի սահմանափակումները
15.05.2020 | 23:21

Իտալիայի կառավարությունն առաջարկում է հունիսի 3-ից վերացնել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տարածաշրջանների մեջև տեղաշարժման սահմանափակումները՝ հայտնում է La Stampa-ն՝ վկայակոչելով հրամանագրի նախագիծը: Նախագծի համաձայն՝ մայիսի 18-ից կդադարեցվի տարածաշրջանի ներսում տեղաշարժի սահմանափակումները, իսկ հունիսի 3-ից կվերացվեն շրջանների միջև տեղաշարժի սահմանափակումները, բացառությամբ որոշակի տարածքների, եթե դրանց հետ կապված վարակի ողջամիտ ռիսկ կա:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ