ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իտալիան հունիսի 3-ից ծրագրում է թույլատրել ուղևորությունները

Իտալիան հունիսի 3-ից ծրագրում է թույլատրել ուղևորությունները
16.05.2020 | 14:34

Իտալիայի կառավարությունը մտադիր է հունիսի 3-ից վերացնել շրջանների միջև տեղաշարժի, նաև երկրից մուտքի և ելքի արգելքը՝ ասվում է կառավարության կայքում: Մայիսի 18-ից շրջանների ներսում մարդկանց տեղաշարժի վրա չի գործի որևէ սահմանափակում: Թույլատրվում է ճանապարհորդություն Վատիկանի կամ Սան Մարինոյի և հարակից շրջանների միջև: Կառավարությունը հաստատել է COVID-19 ախտորոշմամբ կարանտինացված անձանց կամ նրանց հետ կապ ունեցող անձանց տեղաշարժի արգելք:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ