ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աշխարհի երկրորդ երկիրը հայտարարել է COVID-19-ի բոլոր հիվանդների բուժման մասին

Աշխարհի երկրորդ երկիրը հայտարարել է COVID-19-ի բոլոր հիվանդների բուժման մասին
17.05.2020 | 15:09

Կամբոջայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի բոլոր վարակակիրների ապաքինման մասին՝ ասված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, գրում է New York Times-ը։
Համավարակի սկսվելուց հետո Կամբոջայի հիվանդանոցներում բուժվող 122 վարակակիրներից ապաքինվել է 122-ը: Կամբոջայում բուժվող 122 անձանցից միայն 54-ն են եղել երկրի քաղաքացիներ։ Չնայած կորոնավիրուսով վարակվածների ապաքինմանը՝ երկրում սահմանափակող միջոցառումները չեն չեղարկվել։

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ