ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պոմպեոն բանակցել է Չավուշօղլուի հետ

Պոմպեոն բանակցել է Չավուշօղլուի հետ
19.05.2020 | 14:31

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը «քննարկել են համագործակցությունը COVID-19 համաճարակի դեմ պայքարի հարցում, ներառյալ՝ թուրք և ամերիկացի քաղաքացիների վերադարձը հայրենիք, մատակարարման ցանցերի ապահովման գործում համագործակցության, համաճարակի դեմ պայքարի ՆԱՏՕ-ի ջանքերը»: Պոմպեոն նաև «շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ անձնական պաշտպանիչ միջոցների առատ փոխանցման համար»:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ