ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանում համատարած կրճատումներ են

Ռուսաստանում համատարած կրճատումներ են
19.05.2020 | 22:58

«Ռուսաստանցիների մեկ քառորդը հաղորդում է համաճարակից հետո աշխատավայրում սկսված կրճատումների մասին»՝ «Լևադա» կենտրոնի վերջին հետազոտության տվյալներով: Հարցվածների 15 տոկոսն ասել է, թե կրճատումներ են սպասում առաջիկայում:

Համաճարակից առավել տուժել են խոշոր` ավելի քան կես միլիոն բնաչկություն ունեցող քաղաքները։ Հարցվածների մեկ երրորդը պնդել է, թե աշխատավարձն այս ընթացքում կրճատվել է, մեկ քառորդն էլ հաղորդել է աշխատավարձի վճարման ուշացումների մասին:

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ