ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՀԿ-ն հավանություն է տվել բանաձևին, որը կոչ է անում դասեր քաղել COVID-19 համաճարակից

ԱՀԿ-ն հավանություն է տվել բանաձևին, որը կոչ է անում դասեր քաղել COVID-19 համաճարակից
19.05.2020 | 23:03

ԱՀԿ կառավարման մարմինը՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեան, հաստատել է բանաձև, որը կոչ է անում համակարգված վերլուծություն կատարել, թե ինչպես է միջազգային հանրությունն արձագանքել COVID-19 կորոնավիրուսային համաճարակին: Բանաձևը կոչ է անում հնարավորինս արագ սկսել փուլային գործընթաց կորոնավիրուսային համաճարակի անաչառ, անկախ և համապարփակ գնահատման համար: Անհրաժեշտ է դասեր քաղել COVID-19-ի դեմ միջազգային ջանքերից, որոնք իրականացվել են ԱՀԿ-ի հետ համաձայնեցված:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ