ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միշուստինը վերադարձել է աշխատանքի

Միշուստինը վերադարձել է աշխատանքի
19.05.2020 | 23:07

Միխայիլ Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել ՌԴ վարչապետի պարտականություններին: Ըստ նրա խոսնակի՝ Միշուստինն արդեն առցանց հանդիպում է անցկացրել գործընկերների հետ և պատրաստվում է հանդիպել նախագահին: Կրեմլի կայքի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով անվավեր է ճանաչել Անդրեյ Բելոուսովին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու փաստաթուղթը:

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ