ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բաց տարածքներում դիմակներ չկրելու դեպքում 10000 դրամ տուգանելու նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բաց տարածքներում դիմակներ չկրելու դեպքում 10000 դրամ տուգանելու նախագիծը
19.05.2020 | 23:08

ԱԺ-ն քննարկում է բաց տարածքներում դիմակներ ունենալու պահանջին չենթարկվելու դեպքում պատժաչափը 10 000 դրամ սահմանելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Ավելի վաղ Աժ-ն 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ