ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՀ-ը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել

ԱՄՀ-ը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել
20.05.2020 | 13:31

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշել է Հայաստանին 280 մլն դոլար հատկացնել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հայտնել են հիմնադրամից: Հիմնադրամից հավելել են, որ «այս ֆինանսավորման հասանելիությունը իշխանություններին կօգնի կանխել կարճաժամկետ ռիսկերը եւ ռեսուրսներ կտրամադրի COVID-19 համավարակի անհետաձգելի սոցիալական եւ տնտեսական հետեւանքների լուծման համար»:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ