ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դիմորդները բուհ կընդունվեն՝ մեկ քննություն հանձնելով

Դիմորդները բուհ կընդունվեն՝ մեկ քննություն հանձնելով
21.05.2020 | 13:45

Կառավարության որոշմամբ բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա: Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մեկ քննությունը ընտրել են երկու կամ երեք պարտադիր առարկաներից մեկը, որը պարտադիր էր հանձնելու համար։ «Իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, թույլ ենք տվել, որ դիմորդն ինքը ընտրի», - ասաց նախարարը։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ քննությունները տեղի կունենան հուլիսի 1-8-ը: Նախարարի խոսքով՝ այնպես են արել, որ գործընթացը զորակոչին չխանգարի ու զորակոչիկները կարողանան մասնակցել քննություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե բանակից վերադարձողներն ինչպես են ընդունվելու բուհեր, նախարարն էլ ասաց, որ նրանք կարող են էլէկտրոնային եղանակներով հայտը ներկայացնել:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ