ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց

Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց
22.05.2020 | 22:59

Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, մշտապես կազմակերպվել են համերգներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ, որոնց շրջանակում մեծարել են Ազնավուրին՝ խոսելով նրա նվաճումների, վերելքների և բարեգործական նախաձեռնությունների մասին: Այս տարի շանսոնյեն կտոներ ծննդյան 96-ամյակը:


Հայաստանի պետական ջազ-նվագախումբը կատարել է Ազնավուրի «Je t’attends» երգը՝ շնորհավորելով մեծ երգահանին: Նվագախումբը կատարումը զետեղել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հետևյալ գրառմամբ. «Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց»:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ