ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5.2 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5.2 միլիոնը
23.05.2020 | 14:40

Աշխարհում կորոնավիրուսներով վարակի հետևանքով մահացությունների թիվը հասել է 338 225-ի՝ մեկ օրում ավելանալով 4806-ով, վկայում են Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Աշխարհում կա COVID-19 վարակված 5 213 483 մարդ, մեկ օրում աճը կազմել է 110 205, 2 միլիոնը բուժվել է: Համաձայն Worldometer պորտալի՝ վարակի տարածման սկզբից կորոնավիրուս է հայտնաբերվել 5 306 161 մարդու մոտ, մահվան դեպքերի թիվը հասել է 340 000, 2,16 միլիոնը բուժվել է:


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է գրանցվել է աշխարհի գրեթե 200 երկրներում:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ