ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ վարչապետը Վերին Դվին համայնքի բնակիչների հետ խոսեց գյուղվարկերի տրամադրման խնդրի մասին

ՀՀ վարչապետը Վերին Դվին համայնքի բնակիչների հետ խոսեց գյուղվարկերի տրամադրման խնդրի մասին
23.05.2020 | 14:50

ՀՀ կառավարությունը փնտրում է այնպիսի մեխանիզմներ, որպեսզի բանկերը վարկ տրամադրելու համար գյուղացիների հողատարածքները որպես գրավ ընդունեն՝ ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով Վերին Դվին համայնքի բնակիչների հարցերին՝ ընդգծելով, որ այդ հարցով նախնական քննարկումներ կան, բայց հարցն այնքան էլ պարզ չէ։ Վերին Դվինի բնակիչներից մեկը ասաց, որ գյուղացիները ներկայումս ֆինանսավորման կարիք ունեն՝ մեծ մասը ունի վատ վարկային պատմություն, և բանկերը վարկեր չեն տրամադրում։


«Մեզ ասում են, եթե ստեղծում եք փոքրիկ կոլտնտեսություններ, ապա դրանք կապ չեն ունենա հին վարկային պատմությունների հետ, դրանք կարող են ֆինանսավորվել։ Հիմա մենք չորս հոգով ունենք մոտ 12 հա հող, ուզում ենք վարկ վերցնել, ստեղծել կոլեկտիվ տնտեսություն, սակայն բանկերը մերժում են։ Առաջին հերթին երաշխիք են պահանջում, իսկ երաշխիքներ չկան։ Արդյոք հնարավո՞ր է, որ երաշխիքը գյուղական համայքներում ավագանին տա կամ այլ մեխանիզմներ ստեղծվեն»,- հարցրեց Դվին համայքնի բնակիչը։
ՀՀ վարչապետը պատասխանեց, որ գյուղատնտեսական կոոպերատիվների համար պետությունը հակաճգնաժամային ծրագիր է ընդունել։ «Տեսակներ կա, որ մինչև 75 տոկոսը Կառավարությունն է տալիս, բայց 25 տոկոսի գրավը պետք է ապահովեք։ Քննարկում ենք, որ կարողանանք այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ հողը որպես գրավ բանկերը ընդունեն, սակայն դա շատ նախնական պատմություն է։ Ես հիմա չեմ ասում, որ կլինի այդպես, քննարկում ենք և դա այդքան էլ պարզ հարց չի»,- ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ