ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արթուր Վանեցյան. Գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում

Արթուր Վանեցյան. Գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում
25.05.2020 | 22:56

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ։ «Ազատության» հետ զրույցում նա ևս մեկ անգամ հաստատեց, որ վարչապետի առաջադրանքով հանդիպել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։


«Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում», - ասաց Վանեցյանը։ Նա նաև հաստատեց, որ ՀՔԾ է հրավիրվել Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ