ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը ԱՄՆ-ից կստանա ևս 150 օդափոխման սարք

Ռուսաստանը ԱՄՆ-ից կստանա ևս 150 օդափոխման սարք
26.05.2020 | 13:27

Ռուսաստանը ԱՄՆ-ից կստանա ևս 150 մեխանիկական օդափոխման սարք, որոնք կուղարկվեն երեքշաբթի՝ մայիսի 26-ին: Սարքերի մատակարարումն իրականացվում է աշխարհում COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում: Աջակցության շրջանակներում ԱՄՆ-ը Ռուսաստան կուղարկի 5,6 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներ:

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ