ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված հաստատված է բավականին ծանր իրավիճակ

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված հաստատված է բավականին ծանր իրավիճակ
26.05.2020 | 23:04

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված հաստատված է բավականին ծանր իրավիճակ, պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարող ենք ասել, որ կորանավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք», - ասաց վարչապետը։ Նա նշեց, որ պարետատան սահմանած կանոնները խախտողների նկատամամբ չեն զլանա ու վարչական հարկադրանքի միջոցներ կկիրառեն։ Փաշինյանի խոսքով՝ հանրապետության տարածքում սկսվել են ռեյդեր։


«Խստացված ստուգումներ կանցկացվեն միջմարզային ճանապարհներին, կսահմանվեն անցակետեր», - ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 2478

Մեկնաբանություններ