ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արսեն Թորոսյան. Ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի

Արսեն Թորոսյան. Ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի
01.06.2020 | 22:23

Լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Ծանր վիճակում ունենք 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի, նրանցից 16-ը միացած են թոքերի արհեսատական օդափոխության սարքին», - ասաց նախարարը:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ