ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հռոմի պապը դատապարտում է ԱՄՆ-ում ցույցերի ժամանակ բռնությունն ու ռասիզմը

Հռոմի պապը դատապարտում է ԱՄՆ-ում ցույցերի ժամանակ բռնությունն ու ռասիզմը
03.06.2020 | 21:44

Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ ԱՄՆ վերջին իրադարձություններից հետո, դատապարտել է բռնությունները և ռասիզմի ցանկացած դրսևորում: «Հարգելի ընկերներ, մենք չենք կարող հանդուրժել կամ աչք փակել ռասիզմի որևէ դրսևորման վրա, - հայտարարել է նա:-Բռնություններով ոչ մի բանի հասնել հնարավոր չէ, բայց շատ բան կարելի է կորցնել»:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ