ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսրայելի վարչապետը կոչ է արել կաթվածահար անել Իրանը

Իսրայելի վարչապետը կոչ է արել կաթվածահար անել Իրանը
08.06.2020 | 13:42

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցներով «կաթվածահար անել» Իրանը։ Նեթանյահուն Իրանին մեղադրել է իր պարտավորությունները պարբերաբար խախտելու և այն օբյեկտները թաքցնելու մեջ, որտեղ հարստացվել են միջուկային նյութերը: Նա հիշեցրել է, որ Իրանը հրաժարվել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին հասանելիություն տրամադրել գաղտնի օբյեկտներին, որոնցում գաղտնի ռազմական միջուկային գործունեություն է ծավալել:


«Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, իրականում այդ ժամանակը վաղուց էր եկել, բայց հիմա հաստատ նոր տեղեկատվության լույսի ներքո ժամանակն է, որ միջազգային հանրությունը միանա ԱՄՆ-ին և Իրանի դեմ կաթվածահար անող պատժամիջոցներ մտցնի»՝ հայտարարել է Իսրայելի վարչապետը: Նա ավելացրել է, որ կորոնավիրուսը «չի նվազեցնում Իսրայելի վճռականությունը»՝ գործել «Իրանի ագրեսիայի դեմ», և խոստացել է, որ թույլ չի տա Թեհրանին «միջուկային զենք ունենալ»:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ