ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ հրատապ նիստում

Ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ հրատապ նիստում
09.06.2020 | 22:59

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստ, որի ընթացքում քննարկվել են ինչպես հրատապ նիստին հաջորդած իրադարձություններն, այնպես էլ խմբակցության եւ կուսակցության առաջիկա անելիքները՝ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։


«Նախկինում արված հայտարարություններին որեւէ ավելացնելու բան չունենք, առավել քան հստակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։ Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կուսակցության նախագահի գլխավորությամբ, որեւէ հրատապության ռեժիմում որեւէ բան չի իրականացվում, հրատապ էր մեր քաղխորհրդի նիստը, որը մենք ասացինք, որ այդ օրակարգը մեզ պարտադրված է եղել, պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով, ինչի մասին մենք արդեն իսկ հաղորդագրություն տարածել ենք», ասաց նա:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ