ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աշոտ Ղուլյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի խորհրդական

Աշոտ Ղուլյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի խորհրդական
11.06.2020 | 22:22

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ԱԺ խորհրդի 2017-ի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Ղուլյանի 2020-ի հունիսի 10-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2020-ի հունիսի 10-ից Աշոտ Ղուլյանին նշանակել ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական», - ասված է Արարատ Միրզոյանի կարգադրությունում:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ