ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, որովհետև նա ձախողվել է բոլոր ուղղություններով

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, որովհետև նա ձախողվել է բոլոր ուղղություններով
11.06.2020 | 22:34

Երբ հունվարին առաջին անգամ ասացի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, զարմանում էին՝ ինչու նման հայտարարություն արեցի, բայց ժամանակը ցույց տվեց, որ հիմա արդեն դրա մասին խոսում են գրեթե բոլորը, դա դարձել է մեր քաղաքացիների օրակարգային հարցերից մեկը՝ Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո կուսակիցների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Այդ օրակարգը պետք է ամրապնդվի, առաջ մղվի և դրա շուրջ պետք է լինի քաղաքական ուժերի համաձայնություն։ Պետք է լինի լայն կոնսոլիդացիա և պետք է նախանշենք մեր անելիքները։ Առաջիկայում մենք հասնելու ենք մեր պահանջին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, որովհետև նա ձախողվել է բոլոր ուղղություններով։ Կորոնավիրուսի դեմ պայքարն ուղիղ ցույց տվեց, որ իշխանությունները չեն կարողանում ճգնաժամային իրավիճակում կառավարել երկիրը», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նա ասաց՝ դեմ է, որ կորոնավիրուսը շահարկվի իշխանություններին քննադատելու համար, նշելով սակայն, որ կորոնավիրուսը ցույց տվեց, որ իշխանությունների համար այն «կատալիզատոր» էր։ «Մենք հասկացանք, որ արտակարգ իրավիճակներում երկիրը չի կարող կառավարվել», - ասաց կուսակցության նախագահը։ Վանեցյանի խոսքով՝ առաջիկայում կներկայացնեն կուսակցության տեսլականը, ինչպես են պատկերացնում երկրի զարգացումը:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ