ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ դեսպանը՝ գազի գնի մասին

ՌԴ դեսպանը՝ գազի գնի մասին
11.06.2020 | 22:38

Գազի սակագինը համաձայնեցված է փաստաթղթերով՝ տնտեսական, սոցիալական և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Սա օդից վերցված մի բան չէ։ Դրա համար հենց այնպես ասել, թե ինչո՞ւ է բարձրանում կամ իջնում գազի սակագինը, հեշտ հարց չէ։ Սա փորձագիտական լուրջ դիսկուրսների թեմա է», - ասաց դեսպանը։

Նա ընդգծեց՝ սխալ է տպավորությունը, թե «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» ապրում են հայ սպառողի հաշվին։ «Ավելի շուտ կասեի, որ այստեղ կա շատ լուրջ տնտեսական խնդիր «Գազպրոմի» և «Գազպրոմ Արմենիայի» համար և դրա համար էլ քննարկվում է սակագնի հարցը», - ասաց նա՝ ընդգծելով․«Այս հարցը որոշ քաղաքական ուժեր, անհատներ, փորձում են քաղաքականցնել և հակառուսական մոտեցումներով մատուցել, բայց դա իրականության հետ կապ չունի»:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ