ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կորոնավիրուսով վարակվածները ծանոթ են մեջ գցում, որ հիվանդանոց տեղափոխվեն․ 57 հոգի մահճակալի է սպասում

Կորոնավիրուսով վարակվածները ծանոթ են մեջ գցում, որ հիվանդանոց տեղափոխվեն․ 57 հոգի մահճակալի է սպասում
12.06.2020 | 14:27

«Հրապարակը» գրում է. «Կորոնավիրուսով զբաղվող կազմակերպչի փոխանցմամբ` հուլիս-օգոստոսին սպասվում է համաճարակի պիկի անկում` հիվանդությունը կթուլանա: Ինչո՞վ է բացատրվում այդ լավատեսությունը։

«Հիմնականում՝ բնակլիմայական պայմաններով․ այդ ամիսներին կլինի բարձր ջերմային ֆոն, ինչին կորոնավիրուսի բացիլը չի դիմանում, արագ ախտահանվում է, սակայն սեպտեմբեր-նոյեմբերին վիրուսը կրկին կակտիվանա»: Որևէ քայլ ձեռնարկո՞ւմ եք՝ երկրորդ ալիքին դիմագրավելու համար։ «Մահճակալների քանակն ենք մեծացնում, ունեինք 1300, հիմա արդեն՝ 2 000»: Դա բավարարո՞ւմ է այսօրվա «կարիքները»։ «Ոչ, մեր հաշվարկներով` հիմա մահճակալի սպասող 57 հիվանդ ունենք»: Ասում են` մարդիկ ծանոթ են մեջ գցում, որ պառկեն հիվանդանոցում։ «Կարծում եմ` չափազանցնում եք, բոլոր դեպքերում, հիմա փորձում ենք թթվածնային մահճակալներով ապահովել հիվանդասենյակները, սովորական հիվանդասենյակներում նախկինում թթվածնային ապարատներ չկային, միայն ռեանիմացիայում էր, հիմա սենյակներում էլ ենք թթվածնի «գիծ» տեղադրում»:
Ասում են, Երևանից հիվանդներին տեղափոխում եք մարզեր` Կապան, Սպիտակ։ «Այո, սակայն փորձում ենք Երևանում նույնպես նոր կետեր բացել»»:

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ