ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով

Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով
18.06.2020 | 13:54

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ COVID-19 է հայտնաբերվել՝ հայտնել է նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:
«Ցավոք, վարակի համար Ելբասիի վերջին թեստը ցույց տվեց դրական արդյունք: Անհանգստանալու պատճառ չկա: Նուրսուլթան Նազարբաևը շարունակում է հեռավար աշխատել», - գրել է Ուկիբայը Twitter-ում: Նազարբաևը ինքնամեկուսացման մեջ է:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ