ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շարունակվում է Ծառուկյանի կալանքի հարցով դատական նիստը

Շարունակվում է Ծառուկյանի կալանքի հարցով դատական նիստը
19.06.2020 | 13:44

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ժամը 10:30-ից շարունակվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով քննությունը: Նախօրեին Ծառուկյանի կալանքի հարցի քննության ժամանակ փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Ռոբերտ Պապոյանին, որը դատարանը մերժեց:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ