ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գայանե Աբրահամյան. ՀՀ պատվիրակությունը կանխել է «Եվրանեսթ»-ի Բյուրոյի հայտարարությունում հակահայ ձևակերպման ներառումը

Գայանե Աբրահամյան. ՀՀ պատվիրակությունը կանխել է «Եվրանեսթ»-ի Բյուրոյի հայտարարությունում հակահայ ձևակերպման ներառումը
19.06.2020 | 14:13

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամները կանխել են ԽՎ Բյուրոյի հայտարարության մեջ հակահայ ձևակերպումների ներառումը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պատվիրակության ղեկավար, Աժ պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

«Բարդ ու լարված բանակցությունների արդյունքում ունեցանք հավասարակշռված փաստաթուղթ՝ «Եվրանեսթ» ԽՎ Բյուրոյի հայտարարությունը։ Մեզ հաջողվել է բյուրոյի նիստին ներկայացված հայտարարության նախնական տեքստից դուրս բերել ոչ միայն Հայաստանի և Արցախի շահերին մեծապես վնասող ձևակերպումները, այլև կանխել ադրբեջանական պատվիրակության՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միակողմանի ձևակերպումներ ներառելու փորձերը»,- գրել է Աբրահամյանը: Նա նշել է, որ այդ կարևոր և հիմնարար փաստաթղթի առաջին իսկ դրույթում, վերահաստատելով Արևելյան գործընկերության պետությունների հանձնառությունը՝ նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին, ի թիվս այլոց ընդգծում է ինքնորոշման իրավունքը։


«Նման ձևաչափում սա աննախադեպ հանձնառություն է՝ հաշվի առնելով, որ այն ստանձնել են ոչ միայն եվրոպական, այլև Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը»,- նշել է պատգամավորը: Գայանե Աբրահամյանը հավելել է, որ հայտարարության մեջ առանձին կետով նշվում է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի կարևորության մասին: «Հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը, որը սահմանում է շրջանակ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում Հայաստանի դերի ամրապնդման համար»,- գրել է նա:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի (բյուրոյի անդամ են ԱԼԳ երկրների պատվիրակությունների ղեկավարները և Եվրախորհրդարանի խմբակցություններից ներկայացուցիչներ) պաշտոնական հայտարարությունը տարածվել է հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ։

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ