ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախի պետական նախարարի և ՊԲ հրամանատարի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախի պետական նախարարի և ՊԲ հրամանատարի հետ
19.06.2020 | 22:34

ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը այսօր հանդիպել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ում իրականացվող օրենքով ամրագրված զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման տարաբնույթ միջոցառումների, Արցախում ներդրման հնարավորությունների շուրջ։

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ