ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հիմա էլ ամաչում են ասել, որ ակցիայի մասնակիցները հերթով հիվանդանում են

Նիկոլ Փաշինյան. Հիմա էլ ամաչում են ասել, որ ակցիայի մասնակիցները հերթով հիվանդանում են
25.06.2020 | 14:44

«Կորոնավիրուսը որոշ ուժերի համար մանանա էր, քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս ա ստացել, իրենց թվում ա։ Եվ հիմա եկել են սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում։ Այ ժողովուրդ ջան, էդ սոցիալական բունտից դուք վախեցեք, որովհետև սոցիալական բունտը, որ եղավ, մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտի զոհ ա դառնալու, առաջին հերթին ձեր կառուցած ապօրինի դղյակներն ու բենթլիներ են դառնալու սոցիալական բունտի զոհ»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հարցրեց՝ «Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրեք սոցիալական բունտ, տենանք էդ սոցիալական բունտի ժամանակ դուք որտեղ եք հայտնվելու և ինչ դիրքով, որը շատ կարևոր ա»։ Նա նշեց՝ ասում են՝ ընդդիմությանը ճնշում են և հանրահավաքները արգելում են։

«Մի նրբություն չեն արձանագրել՝ էդ մեր հանրահավաքներն էլ են արգելված նույն տրամաբանությամբ։ Հենա տեսանք ձեր արած հանրահավաքը, կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարում հավաքեք։ Եվ գալիս եք, առանց դիմակների կանգնում եք, ասում եք՝ չկա կորոնավիրուս։ Հիմա էլ պիտի ասեն՝ իշխանությունը կորոնավիրուսը գցել ա ընդդիմության ջանը, որ հիվանդանան, չկարենան իշխանափոխություն անեն։ Հիմա էլ ամաչում են ասել, որ կորոնավիրուսով հիվանդացել են, ակցիայի մասնակիցները հերթով հիվանդանում են։ Ասում են՝ հանրահավաք կանենք, բա որ մենք արեցինք հանրահավաք, հանրահավաքո՞վ եք վախեցնում, դուք եկեք փողով վախեցրեք, թալանելու ձեր կարողությամբ։ Դուք եկեք մեզ վախեցրեք ձեր կրթական ցենզով։ Դուք եկել մեզ հանրահավաքով վախեցնո՞ւմ եք, այստեղ են ասել՝ կանգնեցրեք ինքնաթիռը, իջնող կա»,- ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ