ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
Թուրքիայի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով ընդհատում է աշխատանքը

26.06.2020 | 22:44

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի աշխատանքը կորոնավիրուսի պատճառով կդադարեցվի առնվազն մինչև հունիսի 30-ը: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, այս շաբաթասկզբից խորհրդարանում կորոնավիրուսով վարակվել է առնվազն 19 պատգամավոր: Խորհրդարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ, նիստերի դահլիճներում, ռեստորաններում, միջանցքներում և գրասենյակներում ախտահանման աշխատանքներ են իրականացվում: Ընդհանուր հաշվով Թուրքիայում վարակվել է 186 000 մարդ, մահացել է 4 927 հիվանդ, ապաքինվել է 159 000 մարդ:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ